Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

983
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 18:05
ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար այսօր՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է eadaily-ն։
Ըստ նրա՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցությունների արդյունքում, ինչպես նաև քննարկումների ձևաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Սակայն քարտուղարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ում նախաձեռնությամբ է հանդիպումը հետաձգվել: Մշտական խորհրդի արտահերթ նիստի մասին հայտարարությունը հեռացվել է ՀԱՊԿ կայքից: