Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մարդիկ սովի են մատնված, դուք ծիծաղում եք, հա՞». Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին

366
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 17:45
«Մարդիկ սովի են մատնված, դուք ծիծաղում եք, հա՞». Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ դահլիճում ծիծաղի ձայներ լսվեցին: Մարուքյանը հետաքրքրվեց՝ «ո՞վ ա ծիծաղում, պարո՛ն նախարար, դո՞ւք եք»: Դահլիճից պատասխանեցին՝ «բոլորը»:

«Հա՜, բոլորդ եք ծիծաղում: Այսինքն՝ հազարավոր մարդիկ էս պահին կորոնավիրուսով վարակված են, դուք ծիծաղում եք, հա՞: Սովի են մատնված, դուք ծիծաղում եք, հա՞: Ժողովուրդ ջան, սա «Իմ քայլի» ծիծաղն ա: Հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի (նկատի ունի ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կողմից նախաձեռնված կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովը- խմբ.)»,- ասաց Մարուքյանը:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Մարուքյանի ելույթից հետո հայտարարեց. «Կոչ եմ անում հարգանքով վերաբերել ամբիոնից խոսողներին, չընդհատել: Ամբիոնից խոսողներին էլ կոչ եմ անում չտրվել դահլիճի որևէ հատվածից եկող սադրանքներին»: