«1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու». իմքայլական պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր՝ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել: Երկու տարի անընդհատ կրկնում ենք՝ Արցախյան հակամարտության միակ ճանապարհը բանակցությունների սեղան է: Մենք երկու տարի անընդհատ ասում ենք, որ խաղաղություն սիրող ժողովուրդ ենք: Բայց, միևնույն ժամանակ, երկու տարի ասում ենք՝ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Ցավոք սրտի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կտրվելով իրականությոնից, մնացել է իր պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, որտեղ իրականությունից կտրված այդ կիսազինվորականը գնահատականներ է տալիս հայոց բանակի մասին: Հայկական բանակը երկու տարվա ընթացքում, մեղմ ասած, փոխվել է: Մենք ունակ ենք Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ: ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի մտածելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սուվերենության համար տալու հրաման՝ ոչնչնացնելու ցանկացած թիրախ: Այս արկածախնդրությունն ունենալու է Ադրբեջանի համար անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերնք էլ կան ու լինելու են»,- հայտարարեց պատգամավորը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00