Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կարո՞ղ եք նշել գերատեսչություններ, որոնք թերացել են». Միքայել Մելքումյանը՝ պարետին

314
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 16:45
«Կարո՞ղ եք նշել գերատեսչություններ, որոնք թերացել են». Միքայել Մելքումյանը՝ պարետին

«Կարո՞ղ եք նշել մեկ-երկու գերատեսչություն, որոնք թերացել են իրենց պարտականությունները համավարակի ժամանակ կատարելիս»,- ԱԺ հատուկ նիստի ժամանակ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան Ավինյանն ասաց. «Խնդիրներն ավելի շատ եղել են ինստիտուցիոնալ մակարդակում և այնքան էլ կապված չեն եղել անձերի հետ: Այսինքն՝ խնդիրները վերահսկողական համակարգում բավականին երկար ժամանակ ռեֆորմների կարիք են ունեցել: Այդ խնդիրներն ավելի շատ ինստիտուցիոնալ են և քիչ են կապված կոնկրետ անձերի գործողությունների հետ: Ես հուսով եմ, որ մենք հնարավորինս սեղմ ժամկետներում ռեֆորմների փաթեթները կկարողանանք կյանքի կոչել՝ ամուր հիմքեր ստեղծելով նաև այդ համակարգերի հետագա զարգացման և աշխատանքի համար»: