Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դուդան հաղթել է Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

950
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 17:10
Դուդան հաղթել է Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Քվեաթերթիկների 99,97%-ի հաշվարկի արդյունքներով գործող նախագահ Անջեյ Դուդան ստացել է ձայների 51,21%-ը, ընդդիմադիր՝ «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու Ռաֆալ Թշասկովսկին՝ 48,79%։ Այս մասին հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեսթեր Մարցինյակը: Լեհաստանում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 68,12%:

Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Դուդան ստացել էր ձայների 43,5%-ը, Թշասկովսկին՝ 30,46%-ը:

Անջեյ Դուդան նախագահ է ընտրվել 2015-ի օգոստոսին: