Չինաստանից ԱՄՆ փախած վիրուսաբանը պատմել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը
![]() Հոնկոնգցի վիրուսաբան, դոկտոր Լի-Մեն Յանը, ով Չինաստանից փախել է Միացյալ Նահանգներ, Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի մասին ճշմարտությունը թաքցվել է Չինաստանի կողմից, գրում է Lenta-ն: Լի-Մեն Յանը պնդում է, որ նա կարող է հայտնվել «անհետացած» իրազեկիչների շարքում: Ըստ նրա՝ Չինաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի մասին իմացել են մինչ այդ մասին հայտարարելը: Իր ղեկավարները, ովքեր հանդիսանում են այս ոլորտում առաջատար մասնագետներ, անտեսել են համաճարակի բռնկման վերաբերյալ Լի-Մեն Յանի կողմից իրականացված հետազոտությունները, որոնք կարող էին կյանքեր փրկել: Վիրուսաբանն ասել է, որ իր ընկերներից մեկը Չինաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից է, հիվանդության՝ մարդուց մարդուն փոխանցման մասին իմացել է ավելի վաղ, քան Չինաստանը կամ ԱՀԿ-ն հայտարարել են այդ մասին։ Վիրուսաբանի խոսքով՝ նա խոսել է իր ղեկավարի հետ որոշ բացահայտումների մասին, սակայն ղեկավարը միայն «գլխով է արել»: Յանը նշում է, որ Չինաստանում իր գործընկերները քննարկել են վիրուսը, բայց ինչ-որ պահի քննարկումները հանկարծակի դադարել են: Բժիշկները հայտարարել են․ «Մենք չենք կարող խոսել այդ մասին, բայց պետք է դիմակներ կրենք»: Բացի այդ, Հոնկոնգի համալսարանի կայքից հեռացվել են նախկին աշխատակցի վերաբերյալ տվյալները: Չինաստանի դեսպանատունը պնդում է, որ նման աշխատակցի մասին «նրանք երբեք չեն լսել» և հերքել են նրա կողմից հրապարակված բոլոր տվյալները: |

«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
107Երեկ, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
123Երեկ, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
15915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
18613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
82713.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
57012.08.2026, 23:18
