Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հնարավո՞ր է՝ ուզել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել». վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին

337
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 11:30
«Հնարավո՞ր է՝ ուզել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել». վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանային հատվածում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարելի է:

«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և չգիտես ինչու՝ զգուշացումից հետո, մեքենան թողել, հեռացել են: Հնարավո՞ր է, որ այդ մեքենայի հետ կապված է, որ ուզեցել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Դ. Տոնոյանն ասաց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային մեզ հետ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որ ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»: