Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը՝ անհաղորդ դիտում»․ Արթուր Սաքունց

298
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 09:15
«ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը՝ անհաղորդ դիտում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևյան ռեժիմի ագրեսիվ գործողությունների իրավիճակում ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը անհաղորդ դիտում է, իսկ ՖՍԲ-ն իր հայաստանյան ագենտուրան է գործի գցել ընդդեմ ժողովրդավարական ուժերի և պուտինյան ռեժիմի քննադատների՝ հերթական անգամ օգտագործելով պրիմիտիվ ռազմահայրենասիրական հռետորաբանությունը։

Ինչպես միշտ կոռուպցիոն մշակույթի կրողները հոգեխանգառումներից և նոկդաունի վիճակից դուրս գալու միակ միջոցը գտնում են հայրենասեռվածության մեջ, փորձելով թաքցնել իրենց կոռումպացվածությունը՝ փչացածությունը, արժեքային և մտավոր բարոյազրկվածությունը»։