Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը բարդ գործընթաց է սկսել». Կարեն Հովհաննիսյան

391
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 00:30
«Ադրբեջանը բարդ գործընթաց է սկսել». Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես որ սպասելի էր, պաշտոնական Բաքուն այսօրվա սադրանքը վերագրում է Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ հայկական կողմը ցանկացել է գրավել ադրբեջանական դիրքեր։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ խոսվում է նաև այն մասին, որ, իբրև թե, Հայաստանը փորձում է հակամարտության մեջ ներգրավել երրորդ երկրի։

Թե ինչ երկրի նկատի ունեն, չեն մանրամասնում։ Իմ կարծիքով՝ նկատի ունեն ՌԴ-ին։ Նրանք փորձում են իրենց նախահարձակ լինելը բարդել հայկական կողմի վրա, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրները չանցնեն պայմանագրով իրենց պարտականությունների կատարմանը։ Իսկ պայմանագիրն իրենից ենթադրում է նաև ռազմական աջակցություն ՀԱՊԿ անդամ այն երկրին, որի վրա հարձակվել է որևէ այլ պետություն։

Ադրբեջանը բարդ գործընթաց է սկսել, որի տակից պետք է կարողանա դուրս գալ»։