Կուրթան համայնքի 5 բնակիչ թունավորվել է սնկից
Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Aռողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. . սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, . չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, . ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, . սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց՝ թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, . չուտել հում սունկ, . երեխաներին չկերակրել սնկով, . աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, . սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, . թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել՝ նույնիսկ սառնարանային պայմաններում, . չզբաղվել ինքնաբուժմամբ։ |
Քաղաքացին քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին (տեսանյութ)
3316:48Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայ տղայի․ ծեծողն Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է
357Երեկ, 23:48Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը
404Երեկ, 20:30Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը
525Երեկ, 13:002 ամսական երեխա է մահացել
503Երեկ, 12:30Մանրամասներ՝ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
405Երեկ, 11:24