Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«1+88 պատգամավորներով ՍԴ չէ, «սարեր կարելի է շուռ տալ»». Ավետիք Իշխանյան

371
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 01:10
«1+88 պատգամավորներով ՍԴ չէ, «սարեր կարելի է շուռ տալ»». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական փորձությունը

Պարզվում է, որ ԱԺ իշխող «Նիկոլի քայլը», ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնել։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական զարգացումներ են, անակնկալի պետք չէ գալ։ Ի վերջո, 1 + 88 (այո՛, ոչ թե 88+1) պատգամավորներով ՍԴ չէ, «սարեր կարելի է շուռ տալ»։ Հարցին ես այլ դիտանկյունից կուզենայի նայել։ Չե՞ք կարծում, որ, գործընթացը հերթական փորձությունն են լինելու ևʹ ԲՀԿ-ի, ևʹ ԼՀԿ-ի համար։ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու պարագայում, եթե ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ԱԺ բոլոր պաշտոնյաները (ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ) հրաժարականներ չտան․․․ Ուրեմն՝ Նի-կոլ, Նի-կոլ»։