Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

437
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 11:35
Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:

Առայսօր COVID-19-ն ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն: