Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ու սա թիմ է ուզում ձևավորել, վերադառնալ է ուզում. ախորժակիդ քացախ». Լյովա Եղիազարյան

494
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 00:25
«Ու սա թիմ է ուզում ձևավորել, վերադառնալ է ուզում. ախորժակիդ քացախ». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին խոսք ասելու փոխարեն՝ գլխավոր ամբաստանյալն իր աջարակիցների (իր բառն է) հետ ճամարտակում է կազմակերպված պետությունից, ազգային արժեքներից:
Էս մարդը այդպես էլ չհասկացավ, որ կազմակերպված պետություն չի լինում. կազմակերպված լինում է ավազակախումբը, հրոսակախումբը, բանդան:
Պետությունը նրա ջանքերով դարձավ ավազակապետություն, գողապետություն ու տասը տարի այն ղեկավարեց բանդիտական օրենքներով՝ ստելով ու գողանալով:
Խաչը համբուրելուց հրաժարվողը, Հոկտեմբերի 27-ի զոհերի դիակների առաջ ժպտացողը, գիրք կարդալուց զզվողը վերջին խոսք ասելու փոխարեն մեծ-մեծ բրդում է ազգային արժեքներից, ազգային ինքնությունից:
Ու սա թիմ է ուզում ձևավորել: Վերադառնալ է ուզում:
Ախորժակիդ քացախ»: