«Քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը». Վարուժան Ավետիսյան
«Եթե հիշում եք՝ մենք դեռ փետրվարից խոսում էինք այն մասին, որ անհրաժեշտ է անմիջապես արտակարգ դրություն հայտարարել և կարանտին սահմանել, խիստ միջոցներ ձեռնարկել՝ համավարակը կանխելու ուղղությամբ: Այն ժամանակ դեռ նոր էր սկսվել համավարակը, և հնարավոր կլիներ վրացական տարբերակով գնալ ու արագ դուրս գալ այս վիճակից՝ հնարավորինս փոքր կորուստներով»,- «Բաց TV»-ի եթերում կարծիք է հայտնել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հերթական երկարաձգմանը և համավարակը կանխելու կառավարության անհաջող փորձերին: «Ամբողջությամբ ձախողեցին այն մարդկանց կարիքների կենսական ապահովումը, որոնք աշխատանք կորցրին կամ չէին աշխատում: Բանկերում մարդկանց հերթեր կանգնեցրին և կատարելապես ձախողեցին: Մինչև հիմա էլ շատ ձախող, ձախավեր տրամաբանությամբ են առաջնորդվում. աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: «Հիմա, բացի համավարակի հետ կապված հանգամանքներից, առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով կարող ենք ասել, որ քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը»,- կարծիք է հայտնել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00