Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին». Արման Աբովյան

434
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 18:35
«Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք ամենազավեշտալին որն է, ասեմ...երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։
Իսկ այն, որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով՝ բոլոր ուժային կառույցներն օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա՝ հեչ...դա քաղաքական հետապնդում չի...իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։ Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»։