Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գ․ Միսկարյան

441
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 22:10
«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գ․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախության տարիներին կարտոֆիլով կարկանդակի մասին մի անեկդոտ կար. երբ ուսանողը կարկանդակը կծում է՝ կարտոֆիլ չկա, էլի է կծում՝ էլի չկա, մի հատ էլ է կծում՝ դարձյալ չկա, վաճառողին ասում է՝ բա կարտոֆիլը ո՞ւր է, վաճառողն էլ թե՝ երևի անցել ես...

Հիմա վեթինգն է... երբ մի տարի առաջ ասում էինք՝ եկել է պահը դատական համակարգում վիրահատական միջամտության (վեթինգի) ու էդ պահը չկա ու չկա, հետո պարզվեց՝ անցել ենք։

Առանց վեթինգի դատական համակարգը չի փոխվելու, բայց եթե էդ վեթինգը չի անելու այս կառավարությունը, ապա դա մնալու է անելու հաջորդներին։ Որովհետև հիմա զարգացած աշխարհում էվոլյուցիան է ռեվոլյուցիոն արագությամբ զարգանում, ու մենք, որ էդ աշխարհից տասնամյակներով (եթե ոչ՝ հարյուրամյակներով) հետ ենք, շատ էլ ուզենք, չենք կարող էվոլյուցիոն ճանապարհով 20-30 տարում դատարան փոխել։

Մեզ զարգանալու համար արդարադատություն է պետք։ Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու, իսկ, քանի որ քրեական միջավայրում երկիրը չի զարգանալու, ժողովուրդը ստիպված հեղափոխության է գնալու»։