«Այսպիսի մտահորիզոնով եթե շարունակենք, մի օր կարող է Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն»․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այա Սոֆիան, անշուշտ, համաշխարհային մշակութային կոթող է, որի գմբեթը հայ ճարտարապետ է վերակառուցել։ Բայց այն ուղղափառության կենտրոնական և պատմական հուշարձանն է, իսկ հայերը, որքան էլ ոմանք սխալաբար կարծեն՝ ուղղափառ չեն։ Ընդհակառակն՝ քաղկեդոնական ուղղության ամենաոխերիմ հակառակորդներից է մեր եկեղեցին և քաղկեդոնական կոթողի մասին կարող են նախևառաջ քրիստոնեական ուղղափառ եկեղեցիները մտահոգվել։ Մեզ պետք է մտահոգի երկու այլ հանգամանք. Ա. Այդ ինչպե՞ս է, որ մենք մեր երկրի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր հուշարձաններն ենք ծայրահեղական սալաֆիստների պես ավերում, բայց ողբում Հայաստանի երբեմնի հակառակորդի և կեղեքիչի՝ Բյուզանդիայի գլխավոր սրբատեղիի երկրորդ անկումը, և հետո՝ Բ. Այդ ինչպե՞ս է պատահում, որ Այա Սոֆիայի մզկիթացման փոխակերպումը, որն արտահայտությունն է հարևան երկրի կողմից՝ Արևմուտքին և ընդհանրապես քրիստոնեական քաղաքակրթությանն ու մշակույթին նետվող քաղաքական մարտահրավերի, որն, իր հերթին՝ նոր նվաճողականության ծիծեռնակի դեր է կատարում, Երևանում՝ ինչ-որ անգրագետներ դպրոցական ինչ-որ տեքստ են գրում և տալիս իրենց խմբակի առաջնորդին կարդալու, որում խոսվում է քաղաքակրթական կոնֆլիկտները մերժելու և քաղաքակրթությունների երկխոսության կամուրջ դառնալու մարմաջի մասին։ Արդյո՞ք այդ աստիճան հիմարացած ենք մենք որպես հասարակություն, որ տարածաշրջանում ահագնացող քաղաքական-քաղաքակրթական հրդեհի պայմաններում խոսում ենք շոտլանդական կանաչ մարգագետիններից և կապուտակ շվեյցարական լճերից՝ զուգահեռաբար ցավալով ոչ թե մի ամբողջ քրիստոնեական սիմվոլի վերանվաճման և դրանով աշխարհին՝ այդ թվում և մեզ նետվող ձեռնոցի իրական ու խորքային իմաստի և ուղերձի, այլ՝ շենքի նշանակության փոփոխության համար... Այսպիսի մտահորիզոնով, այսպիսի առաջնորդով ու աշխարհընկալմամբ եթե շարունակենք՝ մի օր կարող է և Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն։ Որովհետև նա, ով արյան դրոշին ի պատասխան մարտադաշտ է դուրս գալիս խաղաղության ծխամորճով, անվտանգության խորհրդի հատուկ նիստը վերածում տերպետրոսյանական պացիֆիզմի՝ համեմված ազգային թվացող, բայց դարձյալ խաբելուն ուղղված կեղծ հայրենասիրությամբ, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ՝ մարտադաշտից փախուստի»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54