Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

400
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 08:30
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։
Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1114-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.50C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.50C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: