Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Չինաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Էկվադորից բերված ծովախեցգետինների փաթեթների վրա 

2619
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 22:40
Չինաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Էկվադորից բերված ծովախեցգետինների փաթեթների վրա 

Չինաստանի մաքսատունը կորոնավիրուս է հայտնաբերել Էկվադորից ստացված, սառեցված ծովախեցգետինների փաթեթների վրա։ Վտանգավոր արտադրանքի մասին լուրը ստացվել է Դալյան քաղաքից. վարակը գրանցվել է հենց տարրաների վրա:
Նույն օրը Սյամին քաղաքում հայտնաբերվել են կորոնավիրուսային ախտորոշման թեստերի դրական արդյունքներ, որոնք վերցվել են էկվադորական ծովախեցգետնի մի քանի փաթեթներից:
Այս միջադեպից հետո Պեկինը որոշում է կայացրել դադարեցնել Լատինական Ամերիկայի երկրներից, 3 արտադրողների ծովախեցգետնի ներկրումը։
Միևնույն ժամանակ, մաքսատան աշխատակիցները ոչնչացրել են արդեն ստացված արտադրանքը։
Այս պահին Էկվադորը համարվում է Հարավային Ամերիկայում COVID-19-ից ամենաշատ տուժած երկիրը: Վարակվածների թիվը գերազանցում է 64000-ը, 5000 հիվանդ մահացել է, ապաքինվել՝ 2900-ը:
Առողջապահության համակարգը և դիահերձարանները չեն կարողանում հաղթահարել աճող ծանրաբեռնվածությունը, այդ պատճառով դիերը մնում են լքված հենց փողոցում կամ հիվանդանոցների միջանցքներում։