Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.

Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

239
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 22:05
Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ հասարակական գործիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով հետևյալ կազմով՝

Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ),

Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,

Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,

Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ,

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ,

Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն,

Ս․ Վարդանյան - Կ. Վարդանյանի ընտանքի անդամ

Վարչապետը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին 20-օրյա ժամկետում իրեն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: