Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դուք այդտեղ ի՞նչ եք անում, հունիսի պարգևավճարն ստացե՞լ եք». քաղաքացին՝ իմքայլական պատգամավորներին

454
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 21:35
«Դուք այդտեղ ի՞նչ եք անում, հունիսի պարգևավճարն ստացե՞լ եք». քաղաքացին՝ իմքայլական պատգամավորներին

«Դուք այդտեղ ի՞նչ եք անում: Հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանից և Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվել է օգտատերերից մեկը:

Ի պաստասխան ՔՊ ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդն ուղղվելու է COVID-19-ի դեմ պայքարի նպատակների համար: Ինչ վերաբերում է, թե ինչ ենք այդտեղ անում, ենթադրում եմ՝ խոսքը խորհրդարանի մասին է, մենք իրականացնում ենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ վերապահված լիազորությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում: