Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խափանումներ iPhone-ի և iPad-ի աշխատանքներում

2529
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 19:20
Խափանումներ iPhone-ի և iPad-ի աշխատանքներում

Ամբողջ աշխարհում խափանում է տեղի ունեցել Apple սարքավորումների աշխատանքում: Այս մասին տեղեկացնում է The Verge-ը: Մասնավորապես, iPhone և iPad սարքավորումներով չի հաջողվել բացել մի շարք ծրագրեր, օրինակ, Viber-ը, Spotify-ն, Pinterest-ը, Tinder-ը և այլն:

Ըստ օգտատերերի, այս ծրագրեր մուտք գործելուց որոշ ժամանակ անց դրանք ինքնաբերաբար փակվել են:

Խափանման պաշտոնական պատճառը հայտնի չէ, բայց, համաձայն նախնական տվյալների, դա տեղի է ունեցել Facebook SDK-ի աշխատանքում տեղի ունեցած խափանումների պատճառով: