Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով

466
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 18:25
Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով: Վարակը հաստատվել է նաև աշխատակիցներից մի քանիսի մոտ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Այս պահին դրական արդունքներ ունի 10 սան և 5 աշխատակից։ Բացառությամբ 1 աշխատակցի, ով, ունենալով նաև շաքարային դիաբետ, գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է, ՙանհանգստանալու առիթ չկա»,- նշել է խոսնակը՝ տեղեկացնելով, որ այս պահին հոսպտալացված հիվանդ չկա: Հակահամաճարակաբանների հետ հաստատությունում իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը։
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Նույն ժամանակահատվածում էլ հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից գիշերում է 21-ը՝ նրանք հիմնականում ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած: