Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրաստանի ԱԳՆ-ն հրավիրել է Ուկրաինայի դեսպանին՝ Սաակաշվիլիի հայտարարությունների պատճառով

1055
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 17:20
Վրաստանի ԱԳՆ-ն հրավիրել է Ուկրաինայի դեսպանին՝ Սաակաշվիլիի հայտարարությունների պատճառով

Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը հրավիրվել է Վրաստանի արտգործնախարարություն՝ պարզաբանելու Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը:

«Վրացական կողմը ևս մեկ անգամ շեշտում է, որ վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները մտահոգություն են առաջացնում՝ Ուկրաինայի պաշտոնատար անձի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ»,- ասված է ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Կիևից բացատրություն կպահանջի Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի նոր հայտարարությունից հետո: