Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է՝ նոր պայթյունի հետևանքով

1569
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 23:50
Արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է՝ նոր պայթյունի հետևանքով

Պայթյուն է որոտացել Թեհրանի արևմուտքում, որի հետևանքով այդ տարածքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, հայտնում է իրանական IRIB լրատվական գործակալությունը։

Գործակալությունը չի հայտնել միջադեպի այլ մանրամասներ, ինչպես նաև իրավիճակի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի եղել:
Ըստ The New York Times-ի՝ նշված տարածքում տեղակայված են մի շարք ռազմական և ուսումնական հաստատություններ, որոնք կարող էին դիվերսիոն հարձակման թիրախ լինել։