Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բաղրամյան 26-ից Վահագն Չախալյանին և այլ ցուցարարների բերման ենթարկեցին

324
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 13:40
Բաղրամյան 26-ից Վահագն Չախալյանին և այլ ցուցարարների բերման ենթարկեցին

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և մի քանի մասնակիցների ոստիկանները բերման ենթարկեցին: Վ. Չախալյանը մի խումբ քաղաքական գործիչների հետ միասին բողոքի ակցիա էր իրականացնում՝ հայտարարելով, թե նամակ ունեն հանձնելու: Ոստիկանները, սակայն, նշում էին, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում ակցիաներ իրականացնել:

«Մենք միշտ պայաքարել ենք խտրականության դեմ, այսօր էլ կան արտոնյալներ՝ ինչ ուզում անում են: Օրենքը բոլոր քաղաքացիների համար հավասար է: Երեկ, նաև երեք օր առաջ թույլ եք տվել որոշ քաղաքական գործիչների ակցիա անել, մե՞զ ինչի թույլ չեք տալիս»,- ասաց Չախալյանը։