Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից ժամանողների մուտքը

2410
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 13:15
Իտալիան արգելել է Հայաստանից ու ևս 12 երկրից ժամանողների մուտքը

Իտալիան արգելել է Հայաստանից և 12 այլ երկրներից եկողների մուտքը՝ պայմանավորված վարակակիրների բարձր ցուցանիշով, գրում է Reuters-ը։ Մյուս երկրներն են՝ Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինանան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Արգելքը տարածվում է նաև այն պետությունների քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են վերոնշյալ երկրներից որևէ մեկում։