Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հացավանում արդեն 3 օր է ջուր չկա». Սրբուհի Գրիգորյանն ահազանգում է

325
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 12:15
«Հացավանում արդեն 3 օր է ջուր չկա». Սրբուհի Գրիգորյանն ահազանգում է

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բազմիցս տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Հացավան բնակավայրում առկա է ջրի խնդիր:

Այսօր ևս պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում

ահազանգել է՝ գրելով. «Սյունիքի մարզի Հացավան բնակավայրում արդեն 3 օր է ջուր չկա։
Բնակիչները կրկին խնդիրների առջև են կանգնած։
Դե գնացեք ու հաճախակի լվացվեք»։

Վերջինի տեղեկացմամբ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի կատարում անխափան ջրամատակարարման իր պարտավորությունը: Հացավանում ջուր չլինելու մասին Ս. Գրիգորյանը բարձրաձայնում է սույն թվականի հունիսի 1-ից։