«Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել է, որ օրենքն արհամարհած ունի». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։ Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկը մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ անում է։ Աղջիկն ինչ պակաս «ժողովուրդ» է՝ իշխանության տերը, իսկ «ժողովուրդն» օրենքից բարձր է, ինչ կուզենա՝ կանի։ Կուզենա դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության, կամ ռադիոտան դուռը կջարդի, կամ ասֆալտին կպառկեցնի ու կնկարի «Ֆեյսբուք»-ում գցելու համար։ Կուզենա՝ ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի, երբ ցանկանա։ Մի խոսքով, հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր։ Նա ձեր համախոհն է ու ապագա կոլեգան»։ |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30