Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ Մխիթարը. նրա նշանակումը զարմացրել է ոմանց. «Հրապարակ»

374
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 08:55
Ինչո՞ւ Մխիթարը. նրա նշանակումը զարմացրել է ոմանց. «Հրապարակ»

«Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Դե, Վարազդատ Կարապետյանին չէին վստահում՝ «սև ցուցակում» է։ «Բայց Մխիթար Հայրապետյանն արևմտյան «գործչի» համբավ ունի»:

Հայրապետյանը և Կարապետյանը չպատասխանեցին մեր զանգերին, կապվեցինք իմքայլական Տաթև Հայրապետյանի հետ․ ինչո՞վ եք բացատրում այդ փոխատեղումը։ «Փոքր-ինչ կդժվարանամ ասել, բայց վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ժամանակ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ էր, ամեն ինչ նորմալ էր, որքանով տեղյակ եմ՝ պարոն Կարապետյանն ինքն է հրաժարվել՝ պատճառաբանելով զբաղվածությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: