Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում․ ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում. «Ժողովուրդ»

357
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 08:35
Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում․ ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում. «Ժողովուրդ»

«Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչև 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների և առանձնատների գույքահարկը: Ընդ որում՝ այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե:

Այսինքն՝ Երևանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երևանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: