Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական վթար Տավուշում. վարորդը տեղում մահացել է

755
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 23:35
Ողբերգական վթար Տավուշում. վարորդը տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանն իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է և տեղում մահացել, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։