Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

«Մնաց Հրոյին և մնացած երեքին քրեական պատասխանատվության ենթարկելը». Արտակ Գալստյան

297
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 02:05
«Մնաց Հրոյին և մնացած երեքին քրեական պատասխանատվության ենթարկելը». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք ՀՀ սահմանադրական կարգը Հրայր Թովմասյա՞նն է

Երկու շաբաթ է՝ նախկին օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոռնում են, որ իբր վարչապետը և 89 պատգամավոր սահմանադրական փոփոխությունների միջոցով տապալել են ՀՀ Սահմանադրական կարգը և նույնիսկ հաղորդում են ներկայացրել այդ մասին դատախազություն, հավանաբար, հույս ունենալով որ իրենց մնացորդ Արթուր Դավթյանը գործ կհարուցի և կկասեցնի հեղափոխության հաղթանակը։
Բայց այս ոռնոցի ամբողջ աբսուրդը այն է, որ փաստացի ըստ օկուպանտների ՀՀ սահմանադրական կարգը Հրայր Թովմասյանն է և նրա տապալումը հավասարազոր է ՀՀ սահմանադրական կարգի տապալմանը։ Արդյոք դա այդպե՞ս է։
Այդ հարցի պատասխանը երեկ տվեց ՄԻԵԴ-ը՝ իր որոշմամբ արձանագրելով, որ ոչ Հրոն, ոչ էլ մնացած ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՀՀ սահմանադրական կարգի հետ կապ չունեն։
Ի դեպ, սա արձանագրել է այն նույն ՄԻԵԴ-ը, որի որոշումներն օկուպանտները չէին կատարում՝ պատճառաբանելով, որ այն պոլիտբյուրո չէ, որ դրա որոշումները կատարեն։
Մնաց մնացածը, այն է՝ Հրոյին և մնացած երեքին քրեական պատասխանատվության ենթարկելը»: