Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ աշխատակազմի ղեկավար

482
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 21:00
Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ աշխատակազմի ղեկավար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ Տ. Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ: