Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

439
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 17:55
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը մերժեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը, 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: