«Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ». ցուցարար
Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամբողջովին վերաբացվեն ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները: «Ժողովուրդը հինգ ամիս է՝ սոված է, ու ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ են անում, ոնց են անում: Թող կոնկրետ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ ենք անում: Մեկը կգնա բանվորություն կանի, մի բան կանի: Մոլերը սաղ բաց են, ջերմաչափում են, թողնում են՝ մտնեն: Թող ռեստորաններն էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն՝ մտնեն, էս մարդիկ աշխատեն: Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Հարցին, թե աջակցություն ստացե՞լ են, ցուցարարը պատասխանեց, որ 68 հազար դրամ է ստացել ընտանիքը: «Լույսի փող, գազի փող, տան վարձ, բանկերի փող ա, սաղ օրը sms-ա գալիս, ո՞նց մուծենք»,- նկատեց նա: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18