Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
1407
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 09:35
![]() Հուլիսի 8-ին՝ ժամը 20:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980թ.) և «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
