Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չարամիտ պորտաբույծների երազանքն է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակի Հայաստանի սուվերենությունը». Ռուբեն Մեհրաբյան

332
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 22:15
«Չարամիտ պորտաբույծների երազանքն է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակի Հայաստանի սուվերենությունը». Ռուբեն Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ են դիմել Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 անդամները: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ը միջամտի ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, Մեհրաբյանն ասել է. «Տեսեք, դա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը և դա այդ չարամիտ պորտաբույծների երազանքն է, որը չի իրականանալու։ Ես կարող եմ վստահություն հայտնել, որ դա չի լինելու, և ավելորդ անգամ թող չերազեն ու չապականեն Հայաստանի բարեփոխումների ընթացքն իրենց ավելորդ ներակայությամբ։ Փրփուրներից ձեռքը գցողի հույսով են գնացել ՄԻԵԴ, ոչ՝ ավելին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չարամիտ պորտաբույծների երազանքն է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակի Հայաստանի սուվերենությունը». Ռուբեն Մեհրաբյան