Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ կառավարությունը ֆինանսական ներգրավվածություն չի ունեցել միջազգային առաքելությունների գործընթացում

322
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 21:15
ՀՀ կառավարությունը ֆինանսական ներգրավվածություն չի ունեցել միջազգային առաքելությունների գործընթացում

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը հայտնում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով՝ հատուկ չվերթներով Ֆրանսիայից Երևան է ժամանել բժիշկների 2 խումբ՝ հունիսի 14-ին և հունիսի 23-ին: Երկու դեպքերում էլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը եղել է համակազմակերպիչ: Միջազգային առաքելությունների ֆիանասավորումը կատարվել է բացառապես միջազգային գործընկերների կողմից, և Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել այս գործընթացում: Այսպիսով՝ առաջին խմբի այցը հովանավորվել է USAID-ի, 2-րդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից:
Բժիշկների ժամանումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ: Առաջին խմբի ժամանման պարագայում Հայասանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը եղել են տեղեկացված, ունեցել են անմիջական ներգրավվածություն, օդանավակայանում դիմավորել են բժիշկներին: Երկրորդ խմբին օդանավակայանում դարձյալ դիմավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Հունիսի 23-ին դեսպանների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս: Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվել է. «Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»: