Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դեղատների կանաչ խաչերը շփոթեցնում են վարորդներին. ի՞նչ է առաջարկում ԱԺ-ն

381
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 18:15
Դեղատների կանաչ խաչերը շփոթեցնում են վարորդներին. ի՞նչ է առաջարկում ԱԺ-ն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Լիցենզավորման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:

Ներկայացված նախագծի համաձայն՝ կարգավորումներ են սահմանվում դեղատների վրա առկա նշանների համար։

«Խաչմերուկներում, որտեղ տեղադրված են դեղատների կանաչ խաչերը, երբեմն նույնացվում են լուսացույցի հետ: Կառավարությունն ընդունել էր որոշում, որով, թվում է, հարցը պետք է կարգավորված լիներ: Ըստ օրենքի՝ դեղատների կանաչ խաչերը պետք է չլինեին թարթող, նաև սահմանված էր դրանց վառվելու ժամանակահատվածը: Սակայն չկար մարմին, որը վերահսկեր այդ ամենը»,- ասաց Ն․ Բաղդասարյանը։

Նախատեսվում է, որ վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Կսահմանվի՝ առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ՝ տուգանք և միայն երրորդ անգամ՝ լիցենզիայի կասեցում։