Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաշինյանն ասել է՝ ոչ ոք չի կարա ձեր վրով անցնի». եղեգնուտցիներ

303
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 13:10
«Փաշինյանն ասել է՝ ոչ ոք չի կարա ձեր վրով անցնի». եղեգնուտցիներ

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնած: Եղեգնուտցիները պահանջում են հարցին լուծում տալ։ Այս անգամ նրանք հավաքվել են և ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել համայնքապետարանի շենք: «Գնալով այս ամեն ինչը տանում ա, որ մենք ու դուք բախվենք իրար»,- ասաց ոստիկանը: «Մեր ու ձեր մեջ խի՞ պիտի բախում լինի․․․ Փաշինյանն ասել է՝ ոչ ոք չի կարա ձեր վրով անցնի»,- պատասխանեցին գյուղացիները:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիաներ են: Գյուղացիները չեն ցանկանում, որ համայնքի նախկին ղեկավարը վերադառնա իր պաշտոնին: