Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Սերբիայում զանգվածային անկարգություններ են սկսվել

2711
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 12:30
Սերբիայում զանգվածային անկարգություններ են սկսվել

Սերբիայի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի հազար ցուցարարներ դուրս են եկել Բելգրադի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու քաղաքում պարետային ժամ սահմանելու վերաբերյալ։
Սերբիայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները չեղարկվել են դեռևս հունիսին: Երկրի ընդդիմադիր ուժերը կարծում են, որ սահմանափակումները վաղաժամ են չեղարկվել և պայմանավորված են եղել հունիսի 21-ին նախագահի ցանկությամբ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ։ Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահի կուսակցության հաղթանակով, որը ստացել է ավելի քան 60 տոկոս ձայն։

Սերբիայում պարետային ժամ սահմանելը հանգեցրել է անկարգությունների