«Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտը». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Զաքիր Հասանովը և շտաբի պետը եղել են առաջնագծում, հանդիպել զինվորների հետ և տվել ցուցումներ՝ միշտ պատրաստ լինել մարտի։ Առաջին երեք նկարները վերցված են այսօր՝ 08․06․2020թ․ հրապարակված հաղորդագրությանը կից տեսանյութից։ Առաջին նկարում Զաքիրը կրում է կամուֆլյաժով դիմակ, երկրորդ նկարում՝ սև դիմակ, իսկ երրորդում արդեն դիմակ չի կրում ինչպես ինքը, այնպես էլ ԳՇ պետը։ Իսկ չորրորդ նկարը վերցրել եմ իսկապես դիրքեր այցելությունից (05.05.2020թ․), որտեղ կրում է սաղավարտ և զրահաբաճկոն։ Այստեղ նա իրականացնում է առավել անվտանգ հայելային դիտարկում, որի ժամանակ անգամ, եթե չկրի սաղավարտ և զրահաբաճկոն, կյանքին վտանգ չի կարող սպառնալ, քանի որ դիտարկումն իրականացվում է անվտանգ վայրից։ Իսկ եթե նայենք առաջին նկարին, որտեղ իրականացնում է սովորական դիտարկում առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, ապա վստահորեն կարող ենք ասել, որ Զաքիրն առնվազն չի եղել առաջնագծում։ Իսկ եթե ավելի հեռու գնանք, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտ հաղորդագրությունը՝ ներկայացնելով տարբեր ժամանակների կադրեր»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54