Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

1289
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 09:40
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Արմենուհի Գևորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր