Երևանում աշակերտի են դանակահարել
Այսօր՝ հուլիսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի և ևս մեկ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30