Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.

«Ադրբեջանում այժմ նաև խմելու ջուրն է մեծ խնդիր». Կարեն Հովհաննիսյան

210
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 00:15
«Ադրբեջանում այժմ նաև խմելու ջուրն է մեծ խնդիր». Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գնալով ավելի է խորանում ջրի խնդիրը։ Եթե սկզբից ոռոգման ջուրն էր խնդիր, ապա այժմ նաև խմելու ջուրն է մեծ խնդիր դարձել։
Քուռ գետը գրեթե ցամաքել է, իշխանությունը դիտարկում է Մինգիչաուրի ջրամբարից ջուր բաց թողնելու տարբերակը, մասնագետներն էլ ահազանգում են, որ դա ավելի կործանարար կլինի։ Ըստ մասնագետների՝ քանի դեռ չեն գտել գետերի և ընդերքի ցամաքման պատճառը, չի կարելի Միգիչաուրից հավելյալ ջուր բաց թողնել։
Արդեն երրորդ օրն է՝ նաև սկսել են ցամաքել Քուռի ավազանի բոլոր ջրհորները, իսկ գյուղատնտեսական նշանակության մեծ պոմպակայանները չեն կարողանում աշխատել և ջուր մղել, քանի որ ջրի մակարդակը թույլ չի տալիս։ Ինքնաշեն պոմպակայաններով գյուղացիները փորձում են ոռոգել հարակից հողատարածքները։
Վերջին 10 օրվա ընթացքում Քուռ գետի ջրի մակարդակն իջել է 1․5 մետրով»։