Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

Սպասվում է նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն

362
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 08:30
Սպասվում է նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: