Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

721
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 01:05
Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության մասին։
Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղ դատարկվել է։
Բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ, տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Եվրոպայի ասորիների միությունն Իրաքի կենտրոնական իշխանություններին ու տարածքային ինքնակառավարման ղեկավարությանը կոչ է անում շտապ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունների դեմն առնելու, ռազմագործողությունները դադարեցնելու և շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։