Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

55 վարակակիր, 1 մահացած. վարակի նոր օջախ Գյումրու տարեցների տանը

339
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 21:25
55 վարակակիր, 1 մահացած. վարակի նոր օջախ Գյումրու տարեցների տանը

Aravot.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում, վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլև աշխատակիցներ։ Կայքի տեղեկություններով՝ թեստավորել են 150 խնամվողների և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա ասել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասել է, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: