Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

559
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 19:00
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է.«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետևանքները:

Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»: